Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում է

Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում է
25.01.2016 | 15:12

Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը մեկնել է Ստրասբուրգ: Նա հունվարի 25-30-ին հանդիպումներ կունենա Եվրադատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդիի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ